-
Հասարակական
Mercedes-ի 23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն
23:1528.05.23 -
Տարածաշրջան
Պուտինը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
22:5728.05.23 -
Տարածաշրջան
Էրդողանը՝ Թուրքիայի վերընտրված նախագահ. նա արդեն շնորհավորանքներ է ստանում
22:4928.05.23 -
Հասարակական
Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին
22:4528.05.23 -
Տարածաշրջան
Էրդողանը հայտարարել Է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
21:3028.05.23 -
Քաղաքական
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը
20:3928.05.23 -
Առողջապահական
Հիպերակտիվություն․ ինչպե՞ս է արտահայտվում խնդիրն ու ի՞նչ լուծումներ ունի
20:3028.05.23 -
Քաղաքական
Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողների է պարգևատրել
20:1528.05.23 -
Տարածաշրջան
Թուրքիայում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
18:4528.05.23 -
Քաղաքական
Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան
18:1528.05.23
Սիրիան Իսրայելին մեղադրել է արդեն երկու օր շարունակվող ավիահարվածների մեջ

Իսրայելի օդուժը ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր կեսգիշերից քիչ անց: Այս ավիահարվածների նախորդ գիշերը ևս մեկ նման հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 զինվոր էր վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիայի պետական SANA գործակալությունը:
Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «թշնամական հրթիռները» մայրաքաղաքի երկնքում, սակայն հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս:
Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» հայտարարել է, որ հարվածների թիրախ են դարձել Դամասկոսից հարավ ընկած կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների զենքի պահեստները:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են պայթյուններ երկնքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, մարտի լույս 30-ի գիշերը Իսրայելը ավիահարվածներ էր իրականացրել Սիրիայի դեմ՝ թիրախավորելով Դամասկոսի արվարձանները: Սիրիական ռազմական աղբյուրը SANA գործակալությանը հայտնել էր, որ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է երկու սիրիացի զինվոր, պատճառվել է նաև նյութական վնաս։
The Times of Israel պարբերականն իր հերթին հաղորդում է, որ որպես կանոն՝ Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանում Սիրիայում իրականացված հարձակումները, սակայն ընդունել է, որ հարյուրավոր հարվածներ է իրականացրել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների դեմ, որոնք փորձում են ամրապնդել դիրքերը Սիրիայում: ԻՊԲ-ն նշում է, որ նաև հարվածում է այդ խմբավորումների համար նախատեսված մատակարարումներին:
Բացի հինգշաբթի և ուրբաթ իրականացված հարձակումներից, վերջին շաբաթներին հարձակումներ են իրականացվել նաև Հալեպի միջազգային օդանավակայանի դեմ: Այդ հարձակումները ևս վերագրվում են Իսրայելին:
-
19:30 28.05.23 Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են ոստիկանական բաժանմունքը (տեսանյութ) Կարդալ ավելին
-
16:30 28.05.23 Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմ է մղում բոլոր ճակատներով Կարդալ ավելին
-
23:00 27.05.23 Չեք կարող վռնդել սերբերին. Կոսովոյում բախումների ֆոնին Վուչիչը որոշել է պաշտպանել երկիրը և ժողովրդին Կարդալ ավելին
-
22:18 27.05.23 «Վաղը, մյուս օրը կամ մեկ շաբաթից» Ուկրաինան հակահարձակում կսկսի.ռուսները ցավոտ պատասխան են խոստանում Կարդալ ավելին