Լրահոս
Ժամանց
18:45
07.03.23
45

Շակիրան որդիների հետ Մայամի կտեղափոխվի

Img default alt hy

Երգչուհի Շակիրան պատրաստվում է երեք շաբաթից տեղափոխվել Մայամի, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:

Անցյալ տարի հայտնի էր դարձել, որ նա որդիների՝ 10-ամյա Միլանի և ութամյա Սաշայի հետ տեղափոխման որոշումը կայացրել է նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ երեխաների խնամակալության գործարքի շուրջ բանակցություններից հետո:

Սպասվում էր, որ երգչուհին ԱՄՆ կտեղափոխվի հունվարի սկզբին մեկնելու, սակայն նա ստիպված էր հետաձգել ամսաթիվը՝ իր 91-ամյա հոր՝ Ուիլյամ Մուբարաքի վատառողջության պատճառով:

Այժմ հաղորդվում է, որ Շակիրան Մայամի կտեղափոխվի ապրիլի 1-ին:

Շակիրան և Պիկեն նոյեմբերին հաստատել են, որ երկարատև բանակցություններից հետո համաձայնության են եկել երեխաների խնամակալության մասին պայմանագիրը: Նրանք պայմանագիրը ստորագրել են դեկտեմբերին՝ Բարսելոնայի դատարանում:

Պայմանագրում ասվում է, որ «Բարսելոնայի» նախկին պաշտպանը, որն այժմ հանդիպում է 23-ամյա կատալոնացի ուսանողուհի Կլարա Չիայի հետ, արձակուրդը կանցկացնի իր երեխաների հետ: