Լրահոս
Հայաստան
20:04
17.08.22
42

«Սև գիծ». Հայաստանում և Արցախում սգում են «Սուրմալուի» ողբերգությունը և պահանջում պատժել մեղավորներին

Հայաստանում և Արցախում այսօր ու վաղը խոնարհված կլինեն պետական դրոշները: Հայկական երկու հանրապետություններում երկօրյա սուգ է հայտարաված՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: 16 մարդու կյանք խլած պայթյունի մեղավորներին դեռ փնտրում են իրավապահները: Հայտնի է, որ արդեն հարցաքննվել է ավելի քան 50 մարդ՝ տուժածներ, Սուրմալուի առևտրականներ: Դեռ հարցաքննության չեն կանչել Սուրմալուի սեփականատիրոջը: