Լրահոս
Աշխարհ
14:50
24.11.22
25

Սեուլում անկիրթ են համարել Կիմ Չեն Ընի քրոջ խոսքերը Հարավային Կորեայի նախագահի հասցեին

Img default alt hy

Հարավային Կորեայի կառավարությունը ցավալի Է համարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնի հայտարարությունը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հասցեին: Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեայի ղեկավարին անվանել էր «Վաշինգտոնի հավատարիմ շուն և խաղազինվոր»: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք շատ ցավալի ենք համարում, որ (…) Կիմ Յո Չժոնն այսօր մեր երկրի ղեկավարին քննադատել Է գռեհիկ արտահայտություններով՝ չդրսևորելով նույնիսկ քաղաքավարության ամենատարրական մակարդակ», - հայտարարել են երկու Կորեաների միավորման հարցերով նախարարությունում: Կիմ Յո Չժոնը Յուն Սոկ Յոլի վարչակազմին քննադատել Էր ԿԺԴՀ-ի դեմ նախապատրաստվող պատժամիջոցների մասին նախազգուշացնելու համար:

Նրա հայտարարությունը տարածել Էր Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: «Հենց ԱՄՆ-ն սկսեց խոսել ԿԺԴՀ-ի դեմ իր «անհատական պատժամիջոցների» մասին, Հարավային Կորեան կրկնեց այն, ինչ նրանք ասացին, - ասել Է նա: - Այդ նողկալի կեցվածքն Է՛լ ավելի հստակ Է ցույց տալիս, որ հարավկորեական խմբավորումը «ԱՄՆ-ի հավատարիմ շունն Է և խամաճիկը»: Դրա հետ մեկտեղ նա Հարավային Կորեայի նախագահին ու կառավարությանը անվանել Է «ապուշներ», որոնք «շարունակում են վտանգավոր իրադրություն ստեղծել»: «Որքան ավելի հուսահատորեն են ԱՄՆ-ը և հարավկորեացի կամակատարները կառչում պատժամիջոցներից և մեր նկատմամբ ճնշումից, այնքան ավելի է սաստկանում մեր ատելությունն ու զայրույթը», - նախազգուշացրել Է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը: