Լրահոս
Միջազգային
20:57
22.09.22
29

Ռուսաստանը արգելել է Կանադայի 87 քաղաքացու մուտքը երկիր

Img default alt hy

Ռուսաստանը արգելել է Կանադայի 87 քաղաքացիների մուտքը երկիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ այդ քաղաքացիների թվում են երկրի նահանգների, տարածքների ղեկավարներ, զինվորականներ, Կիևին զենքեր, տեխնոլոգիաներ մատակարարող ընկերությունների ղեկավարներ, ակտիվիստներ:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ-ն այս արգելքը կիրառում է՝ ի պատասխան Կանադայի հակառուսական պատժամիջոցների: