Լրահոս
Աշխարհ
22:20
28.01.23
116

Ռուսաստանում կվերսկսվի Lada Niva Bronto-ի արտադրությունը

Img default alt hy

ՎԻՍ Ավտո-ն՝ ԱվտոՎԱԶ-ի դուստր ձեռնարկությունը, վերսկսել է Lada Niva Bronto արտաճանապարհային մեքենաների հավաքումը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Avtograd News-ը:

«Ավտոհսկայի դուստր ձեռնարկությունը՝ ՎԻՍ Ավտո-ն, բաղադրիչների պակասով պայմանավորված երկար դադարից հետո, վերսկսել է Lada Niva Bronto մեքենաների հավաքումը երկու տարբերակով», - ասվում է հաղորդագրությունում:

Ամենագնացը համալրված է 83 ձիաուժ հզորությամբ 1,7 լիտրանոց 8 փականանոց բենզինային շարժիչով և հինգաստիճան մեխանիկական փոխանցման տուփով: