Լրահոս
Սպորտ
16:52
06.02.23
59

Ռոմարիոն իրեն համեմատել է Մեսսիի հետ

Img default alt hy

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոմարիոն իրեն համեմատել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։

«Ես և Մեսսին տարբեր խաղացողներ ենք. Նա ավելի լավն է իր դիրքում, բայց ես ավելի լավն եմ եղել իմ դիրքում»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է նախկին հարձակվողը ESPN-ին տված հարցազրույցում։

Կատարում կայացած ԱԱ-2022-ի վերջին խաղում Արգենտինայի հավաքականը եզրափակիչում հաղթեց Ֆրանսիային (3:3, 11 մետրանոցներ՝ 4:2): 35-ամյա Մեսսին դուբլի հեղինակ դարձավ և ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։

Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: