Լրահոս
Միջազգային
14:50
23.06.22
81

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան նոր հասցեն. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ, շենք 1

Մոսկվան Միացյալ Նահանգների դեսպանատան հարակից տարածքը վերանվանել է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ»։

Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հիմա Դաշնությունում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նոր հասցե ունի: Այն գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ, շենք 1 հասցեում: