Լրահոս
Սպորտ
21:50
17.08.22
46

«Քրիսթալ Փելասի» Ֆուտբոլիստը մահվան սպառնալիքներ է ստացել «Լիվերպուլի» դեմ խաղից հետո

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ «Քրիսթալ Փելասի» դանիացի պաշտպան Յոակիմ Անդերսենը մահվան սպառնալիքներ է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից հետո (2:2):

Հանդիպման 57-րդ րոպեին Անդերսենն ընդհարվել էր ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի հետ, որից հետո վերջինս գլխով հարվածել էր նրան ու ստացել կարմիր քարտ։

26-ամյա խաղացողը հրապարակել է «Լիվերպուլից երկրպագուների՝ վիրավորանք և մահվան սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունները:

«400 նմանատիպ հաղորագրություն եմ ստացել: Հասկանում եմ, որ երկրպագում եք ձեր սիրելի թիմին, սակայն հարգանք ցուցաբերեք և դադարեցրեք այսպիսի պահվածքը»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան էջում:

Դարվին Նունյեսը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը համալրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ տեղափոխվելով պորտուգալական «Բենֆիկայից»:  Գործարքի արժեքը կազմել է 75 միլիոն եվրո: