Լրահոս
Քաղաքական
22:00
29.09.22
44

ՔՊ-ականը չի տարբերում «Զանգեզուրի միջանցք» և «հումանիտար միջանցք» ձևակերպումները

Հայաստանի երկրորդ նախագահը երեկ հրավիրված ասուլիսում ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինն անվտանգության երաշխիքն է, պետք է տալ այդ հումանիտար միջանցքը։

Քոչարյանի այս հայտարարությունից հետո իշխանական լրատվամիջոցները, իշխանամերձ քաղաքական շրջանակները Ռոբերտ Քոչարյանի ասած «հումանիտար միջանցքը» հանրությանը մատուցել են այնպես, թե իբր նա պատրաստ է տալ «Զանգեզուրի միջանցքը», միայն թե Փաշինյանը իշխանությունից հեռացվի:

Այսօր ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե միջանցքի մասով Քոչարյանը, նրա խոսքով, «շատ վտանգավոր» հայտարարություն է արել:

«Անդրանիկ Քոչարյանը պարզ մանիպուլացիայով է զբաղված, այնպես, ինչպես նրանց ամբողջ թիմն է 4 տարի կառավարում երկիրը»,- այսպես է հակադարձել ՔՊ-ական պատգամավորին խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: