Լրահոս
Տնտեսական
20:40
22.09.22
31

Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին

Img default alt hy

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։

Հանդիպմանը քննարկվել են Կանաչ տնտեսության պլանավորման գործընթացին, մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության կարողությունների ու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն ու արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր։

Մտքեր են փոխանակվել նաև պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ոլորտում ավելի բարձր արդյունավետության ապահովմանը։