Լրահոս
Քաղաքական
21:30
13.05.22
52

Քաղաքացիները շուրջ 2 ժամ շրջափակել են կառավարության 3-րդ մասնաշենքը

«Դիմադրության» շարժման մասնակիցները այսօր իրենց անհնազանդության երթը սկսել են Ֆրանսիայի հրապարակից, շարժվել են կառավարություն, որտեղ նրանց ոստիկանական բազմաշերտ պատն է դիմավորել: Հաջորդ կանգառը կառավարության երրորդ մասնաշենքն է եղել:

«Շրջափակում ենք, որովհետև նախարարություններն այլևս չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը»,- այսօր հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա կոչ է արել հանրային ծառայողներին տուրք չտալ նախարարների սպառնալիքներին, միանալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պայքարին: Սաղաթելյանը տեղեկություն ունի, որ կառավարական երրորդ մասնաշենքում տեղակայված նախարարություններից մեկի աշխատակիցը ազատման դիմում է գրել՝ պայքարին միանալու համար: