Լրահոս
Հասարակական
20:06
17.08.22
58

«Փրկեք». ողբերգության զոհերից՝ 22-ամյա Վաչագանի վերջին խոսքը

Երևանում այսօր հրաժեշտ են տալիս Սուրմալույի պայթյունից զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանին: «Հայլուր»-ի նկարահանող խումբն այսօր եղել է այն թաղամասում, որտեղ ապրում էր երիտասարդ տղան: Վաչագանը եղբոր հետ աշխատում էր «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Նրանց գործընկերը պատմել է, որ պայթյունի պահին Վաչագանը նկուղում է եղել: Եղբորը զանգել ու խնդրել է՝ փրկել իրեն: