-
Տարածաշրջան
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
23:5001.07.22 -
Հայաստան
Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են 50 Cent-ի համերգին
23:4001.07.22 -
Քաղաքական
Բերձորը չհանձնելու և կեղծ օրակարգը ԱԺ-ից հանելու պահանջ՝ օրենսդիրի դարպասների մոտ
22:0001.07.22 -
Քաղաքական
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացել են պայմանավորվել Ռուբինյանն ու Քըլըչը
21:4201.07.22 -
Կրթություն և գիտություն
«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություններին մասնակցածների 22,25 տոկոսը
21:3701.07.22 -
Հայաստան
Ոչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է օրինախախտ BMW-ին հետապնդող պարեկների ավտոմեքենայի մեջ
21:2601.07.22 -
Տարածաշրջան
Նամակ ռուսաց նախագահին. ի՞նչ է գրել Զելենսկին Պուտինին, եթե ոչինչ չի գրել
21:1001.07.22 -
Քաղաքական
«Նախագահ, փոխնախագահ... բոլորը նվիրում ենք իրենց». «Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում էլ պաշտոն չունի
20:5401.07.22
Պուտինը քաղցկեղ ուներ. ՌԴ նախագահի հետ աշխատած Օլիվեր Սթոունը մանրամասներ է ներկայացրել

Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն ժամանակահատվածում, երբ օսկարակիր ռեժիսորը նրա մասին ֆիլմ էր նկարահանում:
«Tert.am»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն նա արել է լրագրող Լեքս Ֆրիդմանի փոդքասթում, գրում է «newsweek.com»-ը։
Այսպիսով, պատասխանելով այն հարցին, թե Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը խենթությո՞ւն էր, թե՞ ռազմավարական հաշվարկ, Սթոունը նշել է.«Ես չեմ կարող ձեզ հստակ պատասխանել, նախ՝ մենք չգիտենք, թե նրան ինչ են ասել, արդյոք հետախուզությունը նրան ճի՞շտ գնահատականներ է տվել, գուցե նա լավ տեղեկացված չի եղել Ուկրաինայում բնակվող ռուսների համագործակցության աստիճանի մասին։ Սա կարող էր լինել այն գործոններից մեկը, որով նա սխալ է գնահատել հետևանքները (պատերազմի)»:
«Եվ մի մոռացեք այն բանի մասին, որ Պուտինը քաղցկեղ ուներ, և ես կարծում եմ, որ նա հաղթահարել է այն: Բացի այդ, նա մեկուսացված էր Covid-ի ժամանակ… Նա կարող էր կտրված լինել իրականությունից: Բայց ես ենթադրություններ եմ անում, ես հստակ չգիտեմ: Միգուցե նա կարծում էր, որ (Ուկրաինա ներխուժելը) արագ լուծում կլինի»,- հավելել է Սթոունը։
Հայտնի է, որ Սթոունը հանդիպել է Պուտինին 2015 թվականին, իսկ 2017 թվականին թողարկվել է նրա «Հարցազրույց Պուտինի հետ» վավերագրական ֆիլմի չորս դրվագ։ Դրանում նրանք, մասնավորապես, քննարկում են ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։
-
13:23 01.07.22 Ճապոնիան 7 տարվա ընթացքում առաջին անգամ սահմանել է էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմ Կարդալ ավելին
-
11:22 01.07.22 Նյու Ջերսիում հրաձգության հետևանքով 9 մարդ է հոսպիտալացվել Կարդալ ավելին
-
10:53 01.07.22 Ութ տարում առաջին անգամ ավտոբուս է ուղևորվել Ղրիմից Խերսոն Կարդալ ավելին
-
20:20 30.06.22 Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը Կարդալ ավելին