Լրահոս
Միջազգային
23:28
29.09.22
54

Պուտինը կոչ է արել ուղղել մասնակի մոբիլիզացիայի հետ կապված բոլոր սխալները

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ կարեւոր է ուղղել մասնակի մոբիլիզացիայի հետ կապված բոլոր սխալները և թույլ չտալ դրանք այսուհետ, հայտնում է «Shantnews»-ը։

«Քաղաքացիներից շատ տեղեկություններ են ստացվում… բուն զորակոչի կազմակերպման, որակի, մատակարարման, կենցաղային պայմանների և այլ հարցերի մասին: Այս զորահավաքի ընթացքում շատ հարցեր են առաջանում։ Պետք է ուղղել բոլոր սխալները և թույլ չտալ դրանք այսուհետ»,- ասել է նա Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ։

Մասնավորապես`նախագահը վրդովվել է այն դեպքերից, երբ զորահավաքի ժամանակ բժիշկներին որպես մոտոհրաձիգներ են տեղավորում, իսկ կամավորներին «հետ են ուղարկում»։

«Զինվորական տարիքից բարձր, խրոնիկական հիվանդություններով տառապող բազմազավակ հայրերը պետք է տուն վերադարձվեն։ Լինում են դեպքեր, երբ երկար տարիների փորձ ունեցող բժիշկներին որպես մոտոհրաձիգներ են ձևակերպում։ Դե, ինչո՞ւ»,- հարցրել է պետության ղեկավարը։

Նա նշել է, որ զորակոչային հանձնաժողովներում հանձնարարել է ընդգրկել դատախազներին և արձագանքել խախտումների բոլոր դեպքերին:

Պուտինը հավելել է, որ ռազմական փորձ ունեցող ռուսները ենթակա են մասնակի մոբիլիզացիայի, և այդ պահանջը պետք է խստորեն պահպանվի։

Ընդ որում, զորամաս ուղարկելուց առաջ զինվորական ծառայության զորակոչված բոլոր անձինք պարտադիր զինվորական պատրաստություն պետք է անցնեն: «Նման համախմբումը, մարդկանց ուսուցումը պահանջ է, որը պետք է իրականացվի անշեղորեն»,- ընդգծել է Պուտինը: