Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:00
30.09.22
34

Պուտինն ստորագրել է հրամանագրեր Զոպորժիեի և Խերսոնի մարզերի անկախության ճանաչման մասին

Img default alt hy

Ռուսաստանը ճանաչել Է Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անկախությունը, ասված Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերում, որոնք սեպտեմբերի 30-ին հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Ճանաչել Զապորաժիեի մարզի պետական ինքնիշխանությունը և անկախությունը»,- ասված Է հրամանագրերից մեկում: Մյուս փաստաթղթով Պուտինը որոշել Է «ճանաչել Խերսոնի մարզի պետական ինքնիշխանությունը և անկախությունը»:

Հրամանագրերն ուժի մեջ են մտնում դրանց ստորագրման օրվանից: Փաստաթղթերում նշված Է, որ ՌԴ-ի նախագահն այդ որոշումն ընդունել Է միջազգային իրավունքի՝ բոլորի կողմից ընդունված սկզբունքներին և նորմաներին համապատասխան՝ ճանաչելով և հավաստելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, որն ամրագրված Է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ՝ հաշվի առնելով տարածաշրջանի բնակիչների կամարտահայտությունը հանրաքվեի ժամանակ:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը Ռուսաստանը ճանաչել Է ընթացիկ տարվա փետրվարին:

Ինչպես հայտնել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սեպտեմբերի 30-ին Մոսկվայի ժամանակով 15:00-ին Պուտինը Կլեմլում կստորագրի չորս նոր տարածքների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժեի մարզերի՝ ՌԴ-ի կազմ մտնելու մասին պայմանագրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: