Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:20
05.08.22
52

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ՌԴ-ից գազի մատակարարումների դիմաց ռուբլիով վճարելու մասին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են Թուրքիա ռուսական գազի մատակարարումների դիմաց ռուբլիով վճարում սկսել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

«Քննարկվել են Թուրքիայի Հանրապետություն գազի մատակարարումները, որոնք բավական մեծ ծավալով մատակարարվում են՝ տարեկան 26 միլիարդ խորանարդ մետր։ Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվել են այն մասին, որ մենք սկսում ենք մասնակիորեն գազի մատակարարում և ռուբլիով վճարում», - ասել է Նովակը լրագրողներին։

Նա նշել է,որ խոսել են ազգային արժույթների անցնելու մասին աստիճանաբար, և առաջին փուլում մատակարարումների մի մասը կվճարվի ռուսական ռուբլով: