Լրահոս
Տարածաշրջան
16:30
06.02.23
108

Փլատակներից հայ ընտանիք են դուրս բերել. սարսափելի երկրաշարժ՝ Թուրքիայում և Սիրիայում

 

ժամ առ ժամ աճում է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը: Վերջին տվյալով, որը հայտնել է նախագահ Էրդողանը՝ Թուրքիայում 900-ից ավելի մարդ է զոհվել: Հարևան Սիրիայում զոհերի թիվը մոտենում է 400-ի: Լրատվամիջոցները հայտնում են, որ Հալեպում մասսայաբար տարհանում են բնակչությանը՝ զգուշանալով նոր ցնցումներից: Թե՛ Թուրքիայում, թե՛ Սիրիայում զոհերի թվում հայեր կան: