Լրահոս
Առողջապահական
09:25
14.05.22
165

Pfizer-ը և Moderna-ն Ուկրաինայում փորձարկում են դեղամիջոցներ, որոնք շրջանցում են անվտանգության չափանիշները

Img default alt hy

«Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Pfizer-ը, Moderna-ն, Merck&Co-ն, Gilead-ը դեղեր են փորձարկում Ուկրաինայում՝ շրջանցելով անվտանգության միջազգային չափանիշները, նվազեցնելով հետազոտական ծրագրերի ծախսերը և ձեռք բերելով զգալի մրցակցային առավելություններ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրողները ներգրավված են եղել ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեության մեջ։ Այս մասին մայիսի 11-ին հայտնել է ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։

Նրա խոսքով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առաջնորդները ռազմակենսաբանական գործունեության գաղափարախոսներն են։ Կիրիլովը նշել է, որ ուղղակիորեն դաշնային բյուջեից է հետազոտությունների ֆինանսավորումը եղել: Այդ թվում՝ ներգրավված են եղել գումարներ հասարակական կազմակերպություններից։Նրա խոսքով կուսակցության ղեկավարները նախընտրական քարոզարշավի համար լրացուցիչ ֆինանսական եկամուտ են ստացել բիոտեխնոլոգիական հասարակական կազմակերպությունների ծրագրին մասնակցելու միջոցով։ Բացի այդ, դա նրանց օգնել է թաքցնել միջոցների բաշխումը։

«Ամերիկյան դեղագործական ընկերությունների և Պենտագոնի կապալառուների հետ միասին Ուկրաինայի պետական կառույցները ներգրավված են ռազմական կենսաբանական գործունեության մեջ, որի հիմնական խնդիրն է թաքցնել ապօրինի գործողությունները, անցկացնել դաշտային և կլինիկական փորձարկումներ և ապահովել անհրաժեշտ կենսանյութերը»,- ասել է Կիրիլովը:

Նա պարզաբանել է, որ ամերիկյան կողմն ընդլայնել է իր գիտահետազոտական ներուժը ինչպես կենսաբանական զենքի ստեղծման, այնպես էլ որոշակի շրջանների բնակչության հակաբիոտիկների նկատմամբ կայունության և տարբեր հիվանդությունների դեմ հակամարմինների առկայության մասին տեղեկատվության ստացման ոլորտում։ Կիրիլովը նշել է, որ Ուկրաինան դառնում է արևմտյան երկրների համար կենսաբանական զենքի բաղադրամասեր ստեղծելու և դեղագործական արտադրանքի նոր նմուշներ փորձարկելու ուսումնադաշտ։

Ապրիլի 28-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց, որ ամերիկյան փորձագիտական հանրությունը ուշադիր ուսումնասիրում է ռուս զինվորականների կողմից Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ հաստատված փաստերը։ Վերլուծաբաններին հետաքրքրում են այն հարցերը, թե որ շտամներն են ուսումնասիրվում Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաներում, ինչպես նաև, թե ինչպիսի վտանգ կարող է ներկայացնել հանրության համար նման գործունեությունը:

Նույն օրը Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործի շրջանակներում վերլուծելու է Ուկրաինայում կենսաբանական ծրագրի մասին նոր տեղեկատվությունը։ Ստացված տվյալների համաձայն՝ 2019-ից 2021 թվականներին Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի լաբորատորիայի ամերիկացի գիտնականները պոտենցիալ վտանգավոր կենսաբանական դեղամիջոցներ են փորձարկել տարածաշրջանային կլինիկական հոգեբուժական հիվանդանոցի հիվանդների վրա։

Ապրիլի 21-ին ռազմական մանրէաբան, ՌԴ ՊՆ 27-րդ գիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, պաշտոնաթող գնդապետ Միխայիլ Սուպոտնիցկին ասել է, որ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաները ցատկահարթակ են ծառայել ԱՄՆ-ի համար՝ կազմակերպչական կենսաբանական պատերազմի մեթոդներ մշակելու համար։

Ավելի վաղ՝ ապրիլի 19-ին, Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նոր փաստաթղթեր էր տարածել՝ կապված Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների հետ»։