Լրահոս
Տարածաշրջան
23:00
25.05.23
153

Պետդուման հայտարարել է Ռուսաստանում սեռափոխության անթույլատրելիության մասին

Img default alt hy

Ռուսաստանում սեռափոխությունը նույնպես անթույլատրելի է, ինչպես և «ԼԳԲՏ պատմությունները», սա առանցքային դիրքորոշում է սեռափոխությունն արգելող օրինագծի վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևը:

Ավելի վաղ Դումայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է օպերատիվ կերպով լրամշակել առանց վիրահատության սեռափոխությունն արգելելու նախաձեռնությունը՝ հաշվի առնելով պատգամավորների առաջարկները և այն մտցնել Պետդումա:

«Կա ճիշտ դիրքորոշում, այն առանցքային է. սեռի փոփոխությունը մեր երկրում նույնպես անթույլատրելի է որպես ԼԳԲՏ պատմություն»,-ասել է Համզաևը:

Նա նշեց, որ օրինագիծը լրամշակման փուլում է։ Խամզաևի խոսքով՝ «Յուրաքանչյուր պատգամավոր պետք է հնարավորություն ունենա ոչ միայն քվեարկելու, այլև սատարելու օրենքին»։

Նրա խոսքով՝ ճիշտ կլինի, եթե այս «կարևոր» օրինագիծը կոլեկտիվ ներկայացվի, «ինչպես եղավ ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի դեպքում»։