Լրահոս
Քաղաքական
17:52
13.05.22
64

Պետական շենքերն արգելափակելով՝ ցույց ենք տալիս՝ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն․ Սաղաթելյան

Img default alt hy

Եթե հանրային ծառայողների բարեկամները մասնակցում են մեր հանրահավաքներին, նրանց աշխատանքից ազատում են։ Սրանով մեր աջակցությունն ենք հայտնում հանրային ծառայողներին, որ իմանան, որ իրենք մենակ չեն, միանան պայքարին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մանրամասնելով, թե ինչու են շրջափակել Կառավարության երրորդ մասնաշենքը և արգելափակել բոլոր մուտքերը։

«Պետական շենքերն արգելափակելով՝ նաև ցույց ենք տալիս, որ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն։ Այսպիսի գործողություններ լինելու են պարբերաբար, մինչև պետական կառավարման համակարգը ինքնալուծարվի և չծառայի անձամբ Նիկոլ Փաշինյանին»։