-
Իրավական
Համակարգչային հափշտակության դեպքերով նախաքննությունն ավարտվել է․ գործն ուղարկվել է դատարան
17:0706.02.23 -
Տարածաշրջան
Շարունակում են փնտրել անհետ կորածներին. զոհերի ու վիրավորների թիվն ավելանում է
17:0006.02.23 -
Քաղաքական
Ես հաղթանակած բանակի գեներալ եմ, ու թույլ չեմ տալու սրանց դիպչել պատվիս. Սեյրան Օհանյանի ուղերձը
16:4806.02.23 -
Տարածաշրջան
Փլատակներից հայ ընտանիք են դուրս բերել. սարսափելի երկրաշարժ՝ Թուրքիայում և Սիրիայում
16:3006.02.23 -
Քաղաքական
Փաշինյանը մեզ թշնամի Թուրքիային ցավակցում է, իսկ բարեկամ Իրանին՝ ոչ. Թևանյան
15:5106.02.23 -
Հասարակական
Մեքենաներ են արգելափակվել Սևանի ճանապարհին. դժվարանցանելի ճանապարհներ՝ Հայաստանում
15:2906.02.23 -
Հասարակական
Երևանին սիրահարված նկարիչը. Դանիլ Դեգեն հիշեցնում է՝ ինչպես է սիրում մարդը
15:2206.02.23 -
Տարածաշրջան
Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են
15:0406.02.23 -
Տարածաշրջան
Պոլսո հայոց պատրիարքարանը համայնքային խորհրդակցություն կանցկացնի երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով
15:0006.02.23 -
Տարածաշրջան
Մայրն ու որդին զոհվել են, հայրն ու դուստրը՝ տեղափոխվել հիվանդանոց. ավերիչ երկրաշարժ՝ Հալեպում
14:2606.02.23
Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը:
Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: Մասնավորապես՝ 2021 թվականին Ա.Պ.-ն, ամուսնու պահանջով, ազգականների միջոցով ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն, և որոշակի գումարի դիմաց՝ օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով, հաղորդել ամուսնուն: Վերջինս տեղեկությունները փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայություններին:
2022 թվականի ապրիլի 29-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Ա.Պ.-ի վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել է և կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց: Մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից նշված դատական ակտի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է:
Դատարանը, մասնավորապես, հաշվի է առել վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը, ինչպես նաև քրեական վարույթով հաստատված փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, որի պայմաններում անգամ գրավի գումարը վճարված լինելու հանգամանքը չի կարող նրա կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը չեզոքացնել:
Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկվել է Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ կատարման նպատակով:
-
17:07 06.02.23 Համակարգչային հափշտակության դեպքերով նախաքննությունն ավարտվել է․ գործն ուղարկվել է դատարան Կարդալ ավելին
-
14:00 06.02.23 Երևանի պարեկները խուլիգանության դեպք են բացահայտել Կարդալ ավելին
-
13:15 06.02.23 Փետրվարի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 97 դեպք Կարդալ ավելին
-
12:47 06.02.23 Բացահայտվել է սոցցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք. ՊԵԿ Կարդալ ավելին