-
Հասարակական
Արյան դոնոր հնարավոր է դառնալ նաև ՀՀ մարզերում. Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն
12:2001.10.23 -
Արցախ
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցում Հրայր Սարկավագը (տեսանյութ)
11:4901.10.23 -
Արցախ
Վեշերի վրա էինք քնում Ստեփանակերտի հրապարակում, սոված-ծարավ. վերջին օրվա վկայություն
11:3001.10.23 -
Քաղաքական
Ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
00:1001.10.23 -
Հասարակական
Ախուրյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված զույգի որդին՝ Ավետը
23:4830.09.23 -
Հասարակական
Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան
23:4530.09.23 -
Առողջապահական
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
23:0930.09.23 -
Հասարակական
«Հստակ ուխտել եմ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ Ղազանչեցոցը հանձնվեց՝ հանձնվեցի նաև ես». Իննա Խոջամիրյան
22:4530.09.23 -
Արտաքին քաղաքականություն
«Գալոչկայի» համար. Ադրբեջանի դեմ հայկական դիմումը միջազգային դատարան անհեթեթ են որակում մասնագետները
22:1530.09.23
Պեսկովը կեղծ է անվանել մինչև 1 միլիոն մարդ զորակոչելու մասին լուրերը

«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կեղծ է անվանել տեղեկություններն այն մասին, որ մասնակի զորահավաքի հրամանագիրը նախատեսում է մինչև մեկ միլիոն մարդու զորակոչում։
Նախկինում «Նովայա գազետա. Եվրոպա» թերթը (Ռոսկոմնադզորն արգելափակել է Գլխավոր դատախազության պահանջով), վկայակոչելով նախագահի աշխատակազմի անանուն աղբյուրը, պնդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոբիլիզացիայի մասին հրամանագրի փակ՝ 7-րդ կետը, իբր, թույլ է տալիս պաշտպանության նախարարությանը զորակոչել մինչև մեկ միլիոն մարդու:
«Դա սուտ է»,- համապատասխան հարցին կարճ պատասխանել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ զորահավաքի մասին հրամանագրի 7-րդ պարբերությունը նախատեսված է ծառայողական օգտագործման համար։ Միաժամանակ, ըստ նրա՝ պարբերությունում «խոսքը մինչև 300 հազար մարդու մասին է»։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է քաղաքացիներին և հայտարարել է մասնակի մոբիլիզացիա, համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրված է։ Նախագահի խոսքերով, Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորի քաղաքացիները, առաջին հերթին նրանք, ովքեր փորձ ունեն։
Այնուհետև ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն պարզաբանել է, որ մասնակի մոբիլիզացիա, առաջին հերթին, անհրաժեշտ է տարածքները և 1000 կիլոմետրանոց շփման գիծը վերահսկելու համար։ Նա ավելացրել է, որ զորակոչվելու է 300 հազար պահեստազոր։ Շոյգուն նաև ասել է, որ մասնակի մոբիլիզացիան չի ազդի ուսանողների և ժամկետային զինծառայողների վրա։
-
20:15 30.09.23 Չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ․ Շոլց Կարդալ ավելին
-
19:45 30.09.23 Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյունի հետևանքով մարդ է զոհվել Կարդալ ավելին
-
20:15 29.09.23 ՆԱՏՕ-ն թույլ է տվել լրացուցիչ խաղաղապահների տեղակայել Կոսովոյում Կարդալ ավելին
-
17:15 29.09.23 ԱՄՆ պետքարտուղարի օգնականը և Չինաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հնդկախաղաղօվկիանոսյան խնդիրները Կարդալ ավելին