Լրահոս
Քաղաքական
16:32
24.11.22
27

Փաշինյանի հետ շտապ հանդիպում են պահանջում տեղահանված քաշաթաղցիները

Վարչապետի հետ շտապ հանդիպում են պահանջում Քաշաթաղից տեղահանված արցախցիները: Նրանք այսօր կառավարության դիմաց են հավաքվել, որպեսզի իրենց ձևավորած պատվիրակությանն ընդունի Նիկոլ Փաշինյանը:

Խնդիրն այն է, որ իրենց ստացած բնակարանների գնման սերտիֆիկատներով չեն կարողանում տներ գտնել, դրանցում սահմանաված գումարի չափը շուկայական գներին չի համապատասխանում: