Լրահոս
Իրավական
22:30
13.05.22
38

Փամփուշտներ, դանակ, 24 գրամ մարիխուանա՝ տան բակում. կրակոցներ ու դանակահարություն՝ Երևանում

 

Նոր Նորքի 4-րդ զանգվածում գիշերը տեղի ունեցած հրաձգության պահին բնակիչները կարծել են, թե հրավառություն է տեղի ունեցել: «Հայլուրին» դեպքի վայրում պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ մի մեքենա ներխուժել է Աշոտ Հովհաննիսյան փողոցի տներից մեկը, մի քանի անգամ դանակահարել տանտիրոջը, ինչից հետո նաև կրակոցներ են հնչել: