-
Հասարակական
Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»
11:3001.04.23 -
Հասարակական
Դիլիջանների ոլորաններում մեքենան, մոտ 4-5 մետր սահելով, հայտնվել է ձորակում
10:3001.04.23 -
Հասարակական
Հայաստան ներխուժած ցուրտը սպանելու է պտղատու ծառերը. Արարատյան դաշտում հույսը Աստծու վրա են դրել
10:1501.04.23 -
Միջազգային
Չինական «շանտա՞ժ», թե՞ արևմտյան «սարսափ». Ռուսաստան-Չինաստան ռազմաքաղաքական մերձեցումը
23:5331.03.23 -
Տարածաշրջան
Նրանք պատրաստվում են կործանել մեր երկիրը. Լուկաշենկոն միջուկային պայթյուններ է «տեսնում»
23:3731.03.23 -
Տարածաշրջան
Իրանն ուժ է ցույց տալիս Ադրբեջանին և որոշել է ռազմական փորձ ունեցող դեսպան նշանակել Հայաստանում
23:2231.03.23 -
Հասարակական
Վթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է
23:1531.03.23 -
Համայնքներ
Հայաստանի տարածք մխրճված Ադրբեջանի նպատակների բացահայտում և հարցեր՝ թշնամուն անձնուրաց վստահողին
22:4531.03.23 -
Քաղաքական
Հավաստի աղբյուրի լրատվականը տարածել է Մհեր Սահակյանին վարկաբեկելու տեսանյութ. Սարգսյան
22:3731.03.23 -
Քաղաքական
ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջապես չի նկարագրում Սյունիքում ստեղծված իրավիճակի լրջությունը. Վարդանյան
22:3031.03.23 -
Առողջապահական
Արյան շրջանառության համակարգի առանձնահատկություններն ու դրա հետ կապված հիմնական հիվանդությունները
22:1531.03.23 -
Համայնքներ
Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում
22:0031.03.23 -
Տարածաշրջան
Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Ամբասադորի» հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել
21:4531.03.23 -
Միջազգային
Փող է տվել տվել պոռնոաստղին լռության համար. մեղադրանք՝ ընտրություններից առաջ կամ «Թրամփի վերջը»
21:0031.03.23 -
Իրավական
Տավուշի ոստիկանները հայտնաբերել են շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար
20:0031.03.23
Ոստիկանության ծառայողների գործունեությանը միջամտելու վարույթի շրջանակում տղամարդը կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդում է ՀՀ Քնչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ պարեկային ծառայության երկու ծառայող, 2023թ. հունվարի 28-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ժամը 23:15-ի սահմաններում, լսելով օգնության կանչ, մոտեցել և առաջին բուժօգնություն են ցուցաբերել Կոմիտասի պողոտայում գետնին ընկած մի կնոջ, նրան նստեցրել են ծառայողական մեքենան և տեղափոխել «Արաբկիր» ԲԿ:
Ճանապարհին մեքենայում գտնվող հիշյալ կինը և նրան ուղեկցող տղամարդը սկսել են հայհոյանքներ հնչեցնել: Հասնելով բժշկական կենտրոն՝ նշված անձինք շարունակել են իրենց ոչ ադեկվատ պահվածքը: Պարեկային ծառայության պարեկները պահանջել են չխոչընդոտել իրենց կողմից իրականացվող օրինական ծառայողական գործունեությանը, որի ընթացքում հիշյալ տղամարդը, գտնվելով «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ, մոտեցել է պարեկներից մեկին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ՝ աջ ձեռքով հարվածելով գլխին:
ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերոնշյալ պարեկը ճանաչվել է տուժող:
Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
21:30 31.03.23 Տղամարդու մոտ թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել Կարդալ ավելին
-
20:45 31.03.23 Ավագ եղբայրը դանակահարել էր կրտսերին․ ոստիկանություն Կարդալ ավելին
-
20:15 31.03.23 Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են կոկաին Կարդալ ավելին
-
20:00 31.03.23 Տավուշի ոստիկանները հայտնաբերել են շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար Կարդալ ավելին