Լրահոս
Հասարակական
17:45
13.05.22
1 488

Ոստիկանները «Գրանդ Քենդի» շա՞տ են սիրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Հանրապետության հրապարակում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքը ոստիկանները որպես պահեստ են օգտագործում։ «Yerevan.Today»-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները պահեստ դարձած շինությունից մեծ քանակությամբ սնունդ, քաղցրավենիք, ծխախոտ, ջրեր ստանում։ Տեսանյութում երևում է, որ հատկապես, քաղցրավենիքը, սնունդը «Գրանդ քենդի» ընկերության արկղերով է։

Հաշվի առնելով, որ այս օրեին «Դիմադրության» շարժումը խաղաղ անհնազդնության ակցիաներ է իրականացնում, իսկ իշխանությունն էլ Երևանում է կենտրոնացրել ոչ միայն ոստիկանության քաղաքային ստորաբաժանումներին, այլ նաև տարբեր մարզերում ծառայող ոստիկաններին, ըստ երևույթիn` նրանց սնվելու և այլ կարիքների համար է կազմակերպվել, նման «դաշտային» բաշխումները։

Եթե այդ ամենn արվում է ոստիկանության ղեկավարության ցուցումով, հարց է առաջանում` ինչու՞ են ոստիկանները սնվում քաղցրավենիքով: Մյուս հարցն էլ, որ առաջացավ, ու՞մ միջոցներով են սնվում, ստանում ծխախոտ և այլն կառավարության շենքը և հարակից տարածքները հսկող մեծաքանակ ոստիկանները, որոնք վերջին օրերին, անհնազանդության ակցիաների ժամանակ հաճախ ոչ իրավաչափ և ոչ համարժեք ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ։

«Yerevan.Today»-ը հարցում է ուղարկել ոստիկանություն՝ պարզելու համար, թե ի՞նչ սնունդ է, ովքե՞ր են հատկացրել, ի՞նչ միջոցներից, պետգնու՞մ է, թե՞ նվիրատվություն արտադրողից։ Եթե ոստիկանության պետբյուջեով հատկացված միջոցներից, է, ապա ի՞նչ որոշում է, հրաման և այլն։