Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
12.10.22
68

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

«Հրապարակ»
2023 թ-ի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, եթե մինչ այդ նրանք ստորագրեն խաղաղության պայմանագիրը։

«168 Ժամ»
Արբեջանն ավերել է Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին. Caucasus Heritage Watch-ը արբանյակային լուսանկարներ է հրապարակել:

«Ժողովուրդ»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին թե՛ Վոլոդինը, թե՛ Մատվիենկոն հստակ հարց են ուղղել՝ պարզաբանել՝ ՀՀ-ն արդյոք պատրաստվում է հրաժեշտ տալ ՀԱՊԿ-ին կամ, այսպես ասած, առ ոչինչ ճանաչել ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությունը՝ փոխելով աշխարհաքաղաքական վեկտորը:

«Հրապարակ»
Սիսիանում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր ուժերի առաջին համարները հավակնում են համայնքի ղեկավար դառնալ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ: