Լրահոս
Մամուլի տեսություն
09:15
14.05.22
38

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Իշխանությունը որոշել է հրատապ ռեժիմով ընդունել ապօրինի գույքի բռնագանձման նախագիծը:

«168 Ժամ»
Freedom House-ը ՀՀ իշխանություններին կոչ է անում հարգել ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտները:

«Հրապարակ»
Վանեցյանը հիվանդացել է, բարձր ջերմությամբ պառկած է տանը: Ամեն ինչ անում են, որ արագ ապաքինվի և շարքեր վերադառնա:

«Փաստ»
Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ:

«Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են և երկար զրուցել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ: