Լրահոս
Միջազգային
22:27
29.09.22
48

«Օկուպացիոն վճար»՝ Վրաստան մտնող ՌԴ քաղաքացիների համար. 70 հազար մարդ լքել է Ռուսաստանը՝ միայն Վերին Լարսով

Ֆինլանդիան այսօր կեսգիշերից կփակի Ռուսաստանի հետ սահմանը շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների համար:

Անցած շաբաթ Ռուսաստանից Ֆինլանդիա տասնյակ հազարավոր քաղաքացիներ են անցել: Սկանդինավյան երկրի հետ սահմանային անցակետի մոտ ռուսաստանցիները շարժական զինկոմիսարիատ են տեղակայել:

Ռուսաստան-Վրաստան սահմանին՝ Լարսի անցակետում, այնպիսի ծայրահեղ իրավիճակ է, որ որոշում է կայացվել սննդի կետեր բացել, ջեռուցում ապահովել: Մի քանի կմանոց խցանումները օրերով չեն շարժվում:

Դաշնությունում մոբիլիզացիա հայտարարվելուց հետո արդեն 70 հազար մարդ է լքել երկիրը՝ միայն Լարսի անցակետով: