-
Հասարակական
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվել են․ առավոյան կվերսկսեն․ ԱԻՆ խոսնակ
22:4017.08.22 -
Պաշտոնական լրահոս
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
21:4017.08.22 -
Միջազգային
Սերբիայի նախագահը հերքել է Կոսովոյում սպասվող ռազմական գործողության մասին տեղեկությունը
20:5017.08.22 -
Արտաքին քաղաքականություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եռակողմ հանդիպում կունենա Զելենսկիի և Էրդողանի հետ
20:4017.08.22 -
Առողջապահական
ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն
20:3717.08.22 -
Իրավական
«Եկել է կոշտ քայլերի ժամանակը». իշխանությունը հիշել է հրավառությունը սահմանափակելու նախագիծը
20:3517.08.22 -
Հայաստան
Հայլուր 20:30 Հղի կնոջ և նրա որդու հոգեհանգիստը. վերջին հրաժեշտն են տալիս «Սուրմալուի» զոհերին
20:3017.08.22 -
Քաղաքական
Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով․ Հովհաննես Իշխանյանը տեսանյութ է հրապարակել
20:2517.08.22 -
Հասարակական
Կառավարական ամառանոցի մոտ մեքենա է այրվել․ ծխից վախեցել ու Փաշինյանին տարհանել են
20:2517.08.22 -
Առողջապահական
Աղիքների դիսկինեզիա. ի՞նչ անել երեխայի մոտ հիվանդության սրացման դեպքում
20:0017.08.22 -
Սփյուռք
Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալուի» պայթյունի զոհերի հիշատակին
19:1217.08.22
Օջախային մազաթափություն. պատճառները, բուժումը

«Aysor.am»-ը գրում է.
«Մազերն օրգանիզմն արտաքին ազդակներից պաշտպանելու համար են, գլխամաշկի մազերը պաշտպանում են խոնավության, ջերմաստիճանային փոփոխություններից, արևի ճառագայթներից։
Մազաթափությունը, մազափոխոթյունը բնական երևույթ են, սակայն հասունության շրջանից սկսած թափված մազերի փոխարեն հնարավոր է նորերը չաճեն, որպես հետևանք դիտվում է ճաղատություն։ Օջախային մազաթափության դեպքում մազերից զրկվում է մաշկի որոշակի հատված՝ հիմնականում կլորավուն ձևով։
Օջախային մազաթափությունը ոչ սպիական մազաթափություն է. մաշկի սպիական փոփոխություն տեղի չի ունենում, մազաթափությունը կարող է ընդգրկել մարմնի՝ մազ պարունակող ցանկացած հատված։
Օջախային մազաթափության հիմնական պատճառը գենետիկ նախատրամադրվածությունն է, գործոն է նաև իմունային համակարգը (աուտոիմուն համակարգի գրոհում)։
Պարտադիր են հետազոտությունները՝ հասկանալու ուղեկցող խնդիրներ, այլ աուտոիմուն հիվանդություն կա, թե ոչ։ Կարևոր է մաշկաբանի զննումը՝ պարզելու համար մաշկը փոփոխված է, թե ոչ։ Եթե կա կարմրություն, թեփոտվածություն, մազերը կոտրտված են տվյալ օջախում, չի բացառվում սնկային ախտահարումը, որը կարող է լինել վարակիչ։ Ախտորոշման համար մաշկից քերուկ է վերցվում։
Աուտոիմուն պատճառով օջախային մազաթափությունը վարակիչ չէ։
Երեխաների դեպքում օջախային մազաթափության պատճառ կարող է լինել վատ սովորությունը՝ անգիտակցաբար խաղալ մազերի հետ՝ քաշքշելով, մեխանիկորեն թուլացնելով մազարմատը։ Օջախում որպես կանոն ոչ թե թափված մազեր են, այլ կոտրված, վնասված։
Աուտոիմուն պատճառով օջախային մազաթափության բուժման ընտրությունը պայմանավորվում է հիվանդի տարիքով, տարածվածության աստիճանով։ Կիրառելի են տեղային քսուկներ, լուծույթներ, ներմաշկային ներարկումներ, ներքին ընդունման դեղամիջոցներ»։
-
20:37 17.08.22 ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն Կարդալ ավելին
-
20:10 17.08.22 Սոճու կոների բուժիչ հատկություններն ու հակացուցումները Կարդալ ավելին
-
20:00 17.08.22 Աղիքների դիսկինեզիա. ի՞նչ անել երեխայի մոտ հիվանդության սրացման դեպքում Կարդալ ավելին
-
19:40 17.08.22 Ի՞նչ չի կարելի ուտել քնելուց առաջ և ինչու Կարդալ ավելին