Լրահոս
Աշխարհ
14:48
28.03.23
41

Ողբերգություն՝ Մեքքայի ճանապարհին

Մեքքայի ճանապարհին վթարվել ու այրվել է ուխտավորներով ավտոբուսը։ 20 մարդ զոհվել է, ծանր այրվածքներ ստացած 29 ուղևոր հոսպիտալացվել է: Ողբերգությունը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում։ Նախնական տվյալով՝ արգելակային համակարգի անսարքության պատճառով ավտոբուսը բախվել է մարդատար մեքենայի ու բռնկվել։