Լրահոս
Սպորտ
21:45
05.02.23
116

Օբամեյանգը կհեռանա Չելսիից

Img default alt hy

Հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Չելսիից»: ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Որոշման պատճառն այն է, որ խաղացողը դժգոհ է թիմում իր ներկայիս դիրքից։ Հիշեցնենք, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը Օբամեյանգին հեռացրել է Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածի հայտացուցակից։

33-ամյա գաբոնցին «Չելսի» է տեղափոխվել «Բարսելոնայից» անցած ամառ: Պրեմիեր լիգայի «Չելսիի» վերջին հանդիպման ժամանակ Պիեր-Էմերիկին ընտանիքի հետ նկատել են Միլանում: