Լրահոս
Քաղաքական
17:15
22.03.23
62

Ո՞վ է ընկել Սեդա Սաֆարյանի հետևից. քաղաքացուն քաշքշուկի «մեջ դնող» օրենքներ

«Տեխնիկական» ու «ոչ էական է», ըստ ՔՊ-ականների, Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի օրենքի խախատումը ու դրա համար ՔՊ-ն չի մասնակցել Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար Բարձր դատարան դիմելու նախագծի քվեարկությանը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է միայն ընդդիմությունը, բայց նրանց ձայները բավարար չեն ՍԴ դիմելու համար: 

Սաֆարյանը, որ, ըստ փաստաբաններ Արսեն Բաբայանի և  Սոս Հակոբյանի, Սահմանադրական դատարանի դատավորի գործունեությունը 11 օր համատեղել է ձեռնարկատիրական գործունեության հետ, կշարունակի գործունեությունը բարձր դատարանում: