Լրահոս
Հայաստան
23:20
17.08.22
57

«Ո՞ւր ես գնում». Բերձորում և Աղավնոյում բեռնատարները երևում են, ապագան՝ ոչ

Երևանում տեղի ունեցած մեծ ողբերգությունն օբյեկտիվ պատճառով շեղեց ուշադրությունը մեր այն հայրակիցներից, որոնք պակաս ողբերգություն չեն ապրում այս օրերին: Ընդամենը մեկ շաբաթ է մնացել Լաչինի միջանցքի հարևանությամբ ապրող Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչներին՝ տներից դուրս գալու համար:

Օգոստոսի 25-ին այս բնակավայրերը պետք է հանձնվեն Ադրբեջանին: