Լրահոս
Հասարակական
18:45
07.06.23
63

Ո՞ւմ բիզնեսն են գովազդում ԱԺ-ում. մգացված ապակիների համար «հիմնականում» կկիրառվի տուգանք

Հավանաբար նոր բիզնես են մտածել իշխանականները, եթե որոշել են նոր կյանք տալ մեքենաների մգացված ապակիներն արգելող դեռևս 2000-ականների սկզբին ընդունված օրենքին: Հունիսի մեկից պետք է գործեր տուգանքի մեխանիզմը, սակայն, որոշվել է կիրառել նաև նախազգուշացումը: Իսկ ՔՊ-ականներն այսօր ուղորդել են վարորդներին նոր տեսակի՝ արևապաշտպան թաղանթներ կպցնել մեքենաների ապակիներին: Ու՞մ բիզնեսն է գովազդում Անդրանիկ Քոչարյանը, որի առաջարկած թաղանթների գինը սովորականներից կրկնակի թանկ է: