Լրահոս
Աշխարհ
11:05
20.07.22
98

Ներքնազգեստով տղամարդը հայտնվել է CNBC-ի ուղիղ եթերում

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան CNBC հեռուստաալիքի Squawk Box բիզնես լրատվական ծրագրի ուղիղ հեռարձակման ժամանակ ներքնազգեստով անծանոթ տղամարդ է հայտնվել կադրում։  Տեսանյութը հրապարակվել է Twitter-ում, որտեղ նա հավաքել է ավելի քան երկու միլիոն դիտում։

Հաղորդավար Էնդրյու Ռոսս Սորկինը Aureus Asset Management ներդրումային ընկերության ղեկավար Կարեն Ֆայրսթոունի (Karen Firestone) հետ քննարկել է ֆինանսական շուկաներում իրերի վիճակը: Ինչ-որ պահի Firestone-ի ետևում հայտնվել է  կապույտ ներքնազգեստով  կիսամերկ տղամարդ։ Հաղորդավարուհին և հյուրը չեն մեկնաբանել կատարվածը, սակայն Ֆայրսթոունը ժպտացել է, երբ նկատել է տղամարդուն։

«Գոնե անդրավարտիքով է: Եկեք դրական մտածենք», «Բայց նրա շորտը համապատասխանում է ինտերիերի գույնին»,- գրել են սոցցանցերի օգտատերերը։ Նրանք նաև կատակով անծանոթին համեմատել են յեթիի հետ՝ քայլվածքի պատճառով և ենթադրել են, որ տղամարդուն շտապ զուգարան է հարկավոր։