Լրահոս
Հասարակական
23:17
26.09.22
1 370

Նայել երկնքին՝ առանց վախի. «տարօրինակ լույսեր»՝ Հայաստանի երկնքում կամ Իլոն Մասկի երազանքը

Երկնքում շաբաթ գիշերը լույսերի տարօրինակ շքերթը շատ քաղաքացիներ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի են նմանեցրել, այնինչ դրանք Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության Starlink արբանյակներն են եղել, որ 2019-ից ուղեծրում են:

«Տիեզերք» Ֆեյսբուքյան էջը հանրապետության տարբեր հատվածներից տեսանյութեր է ստացել, պարզաբանել, որ վախենալու ու խուճապի մատնվելու ոչինչ չկա: