Լրահոս
Միջազգային
17:38
13.05.22
35

«ՆԱՏՕ-ն մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի վրա». Սպիտակ տան մամուլի խոսնակ

 

ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է և մտադրություն չունի հարձակվել Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին: Նա մեկնաբանել է Մոսկվայի արձագանքը՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: Երեկ Պուտինի խոսնակը հայտարարել էր, որ Դաշնության քայլերը կախված կլինեն նրանից, թե Ստոկհոլմի ու Հելսինկիի անդամակցության պարագայում որքան կմոտենա ՆԱՏՕ-ն իրենց սահմաններին: