-
Հասարակական
Արյան դոնոր հնարավոր է դառնալ նաև ՀՀ մարզերում. Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն
12:2001.10.23 -
Արցախ
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցում Հրայր Սարկավագը (տեսանյութ)
11:4901.10.23 -
Արցախ
Վեշերի վրա էինք քնում Ստեփանակերտի հրապարակում, սոված-ծարավ. վերջին օրվա վկայություն
11:3001.10.23 -
Քաղաքական
Ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
00:1001.10.23 -
Հասարակական
Ախուրյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված զույգի որդին՝ Ավետը
23:4830.09.23 -
Հասարակական
Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան
23:4530.09.23 -
Առողջապահական
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
23:0930.09.23 -
Հասարակական
«Հստակ ուխտել եմ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ Ղազանչեցոցը հանձնվեց՝ հանձնվեցի նաև ես». Իննա Խոջամիրյան
22:4530.09.23 -
Արտաքին քաղաքականություն
«Գալոչկայի» համար. Ադրբեջանի դեմ հայկական դիմումը միջազգային դատարան անհեթեթ են որակում մասնագետները
22:1530.09.23
Մտահոգված եմ Արցախում տիրող իրավիճակով․ Սամվել Կարապետյանի հայտարարությունը

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը․
«Խորապես մտահոգված եմ Արցախում տիրող իրավիճակով, որտեղ, ակնհայտորեն կեղծ նպատակների պատրվակով, այսօր Ադրբեջանը զանգվածային հրետակոծություն է սկսել, հարվածների տակ են հայտնվել խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաները։ Մինչ օրս Արցախում վիրավորվել է ինը երեխա, որոնցից երեքը բեկորային վնասվածքներով գտնվում են վիրահատարաններում: Այս 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունն Արցախի հայ բնակչության համար վերածվել է ուղղակի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի: Այս գործողությունները պետք է համապատասխան գնահատական ստանան համաշխարհային հանրության կողմից և կարող են մեկնաբանվել որպես ոչ այլ ինչ, քան ցեղասպանություն։ Տարածաշրջանում ուժի կիրառումն անընդունելի է, խաղաղ բնակիչների մահն անընդունելի է, իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի և հրադադարի համար անհրաժեշտ է գործի դնել բոլոր մեխանիզմները։ Բռնությունն ու ատրճանակի փողը չեն կարող պատրվակ ծառայել տեղի բնակչության բռնի տեղահանման համար։ Հենց ռուսական խաղաղապահ կոնտինգենտն է տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը, ուստի կողմերին կոչ եմ անում վերադառնալ բանակցային գործընթացին և ռուսական կողմի հետ Արցախի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մեխանիզմներ ստեղծել։
Վստահ եմ, որ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը ձախողվելու է, իսկ շանտաժի, շրջափակման կամ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի միջոցով չի հաջողվի կոտրել Արցախի ժողովրդին»։
-
12:40 01.10.23 ԱԺ-ից պատվիրակություն կմեկնի Պրահա և Բրատիսլավա Կարդալ ավելին
-
10:50 01.10.23 Ռուբեն Վարդանյանը պարկեշտ մարդ է, բացառիկ հայրենասեր․ զորակցություն եմ հայտնում Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին․ Տոնոյան Կարդալ ավելին
-
00:10 01.10.23 Ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Կարդալ ավելին
-
00:00 01.10.23 Ոչ մի նոր ծրագիր էլ չկա․ Մեսրոպ Առաքելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Կարդալ ավելին