Լրահոս
Միջազգային
22:45
22.09.22
48

ՄԹ խորհրդարանի պատգամավորը կառավարությանը կոչ է արել աջակցել Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու ջանքերին

Img default alt hy

Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հրատապ հայտարարություն անի՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումները և աջակցի ամբողջ աշխարհի ջանքերին՝ դադարեցնելու Ադրբեջանի այս ագրեսիան ու բռնությունը»,-նշել է նա։