Լրահոս
Աշխարհ
21:30
05.02.23
116

Մոսկվայում հարբած ուսանողները ավտոմատով հրաձգություն են իրականացրել

Img default alt hy

Մոսկվայի բուհերից մեկի առաջին կուրսի չորս հարբած ուսանող Մոսկվայի Միչուրինսկի պողոտայի մերձակայքում գտնվող փողոցում կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգից։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է REN TV-ն։

Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ի գիշերը։

Մայրաքաղաքի ՆԳՆ-ում հաստատել են միջադեպի մասին տեղեկությունը։

Ոստիկանությունը չորս երիտասարդի բերման է ենթարկել ու տարել բաժին։ Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կատարվում է հետաքննություն: