Լրահոս
Քաղաքական
23:30
05.08.22
153

Մոսկվան չի տեսել «Փաշինյանի առաջարկները» և հիմա չի ուզում ուղիղ ռազմական բախում Ադրբեջանի հետ

 

Թե ի՞նչ է ուզում քննարկել Հայաստանի վարչապետը Արցախում ռուսական խաղաղապահ գործողության հետ կապված՝ Դաշնության արտգործնախարար Լավրովն ասել է, որ չի կարող գուշակել, որովհետև իրենք Հայաստանից կոնկրետ առաջարկներ չենք տեսել: Փաշինյանը կառավարության նիստում ակնարկել էր, որ եթե խաղաղապահները չեն կարողանում իրենց գործը անել, ուրեմն պետք է նրանց մանդատը միջազգայնորեն հաստատել կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտել։