Լրահոս
Սպորտ
20:45
28.05.23
106

Մոուրինյուն չի ներկայացել մամուլի ասուլիսին

Img default alt hy

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ խաղում կրած պարտությունից հետո չի ներկայացել հետխաղյա մամուլի ասուլիսին, հայտնում է Football Italia-ն։ Հանդիպումը տեղի է ունեցել Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 2։1 ​​հաշվով հաղթանակով։

Այս պարտությունից հետո «Ռոման» կորցրել է ներքին առաջնության արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու շանսերը ։ Այնուամենայնիվ, եթե «Ռոման» հաղթի «Սևիլիային» Եվրոպայի լիգայի եզրափակչում, ապա կկարողանա հաջորդ տարի հանդես գալ Չեմպիոնների լիգայում։

Նշենք, որ «Ֆիորենտինայի» հետ հանդիպման ժամանակ մրցավարը պորտուգալացի մասնագետին դեղին քարտ է ցույց տվել։ Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ռոման» կհանդիպի «Սպեցիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում, փոխանցում է ArmSport.am-ը։