Լրահոս
Արցախ
21:40
05.08.22
209

«Մինչև ե՞րբ պիտի ծախեն, Երևա՞նն էլ պիտի ծախեն». Աղավնոն և ամբողջ Քաշաթաղը հայաթափվում է

 

Չնայած Արցախի նախագահի հայտարարությանը, թե պայքարելու է, որ Աղավնոն մնա հայկական, այսօր նրա կառավարության անդամ Հայկ Խանումյանը գնացել է գյուղ բնակիչներին ասելու, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան: Նա նաև մարդկանց հորդորել է՝ չայրել տները: Աղավնոյի բնակիչներին առաջարկում են տեղափոխվել Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացող բնակավայրեր կամ Սյունիք: