Լրահոս
Քաղաքական
20:30
31.03.23
164

Մինչ այս պահը որպես դեպքի ականատես չեմ հարցաքննվել․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․

«Այսօր` 2023թ. մարտի 31_ին, ժամը 18:00_ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտեն անդրադառնալով այսօր Ազգային ժողովի թիվ 314 սենյակում տեղի ունեցած միջադեպին հայտարարել է, թե հարցաքննվել են դեպքին մասնակից մի շարք անձինք և նույն հայտարարությունում, հաստատական տոնով պնդում, թե իբր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածել է ինչ որ առարկայով։

Մինչ այս պահը` 19։15 ին ես, որպես դեպքի ականատես դեռ չեմ հարցաքննվել, իսկ ինչ վերաբերում է ինչ որ առարկայով հարվածելելուն, ապա պնդում եմ, որ Մհեր Սահակյանի ձեռքին որևէ առարկա չի եղել և նա որևէ առարկայով չի հարվածել։

Ավելին, Մհեր Սահակյանը հարվածել է այն պահին, երբ Վլադիմիր Վարդանյանը գորգոռալով մոտեցել է Մհեր Սահակյանին։

Մնացածի մասին քիչ ավելի ուշ»։