-
Քաղաքական
Արմեն Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը
13:0304.10.23 -
Տնտեսական
ՊԵԿ-ը 2023 թվականին ապահովել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
12:4504.10.23 -
Հայաստան
Հայլուր 12։30 Բաքվում հարցաքննել են Արայիկ Հարությունյանին. Սամվել Շահրամանյանը Ստեփանակերտում է
12:3004.10.23 -
Տնտեսական
ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
12:2004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման. Բաղերի
12:1804.10.23 -
Միջազգային
Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում ուկրաինական ԱԹՍ-ներ խոցելու մասին
12:0504.10.23 -
Միջազգային
Վենետիկում վթարվել է զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս. կան զոհեր ու վիրավորներ
11:4504.10.23 -
Քաղաքական
ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն և մահաբերին հեռացնեն. Ստեփան Դանիելյան
11:3004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է․ Վեդանտ Պատել
11:1804.10.23 -
Քաղաքական
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ-ի առաջնորդների և այլոց ձերբակալությունները․ ՀՀ ԱԳՆ
10:5204.10.23 -
Հասարակական
Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն․ քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել
10:4504.10.23 -
Քաղաքական
Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմին
10:3004.10.23 -
Հասարակական
Մանրամասներ՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
09:4504.10.23 -
Հայաստան
Ո՞վ կարող է օգնել այդ արցախցուն, որպեսզի դրսում չքնի․ Դավիթ Մինասյանը տեսանյութ է հրապարակել
09:3004.10.23 -
Տարածաշրջան
ԵՄ-ն դեռ փորձում է կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. ТАСС
00:0504.10.23
Միհրան Պողոսյանը փաստեր է հրապարակել՝ ինչպես ու ինչ պայմաններում է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գրասենյակը Հայաստան բերված թմրանյութի գործով նոր փաստեր է հրապարակել։ Տարածած հայտարարության մեջ նշված է.
«Հայաստանի և Արցախի համար այս ծանրագույն ժամանակաշրջանում ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» ՍՊԸ-ին, որի իրական շահառուն, սեփականատերը հանդիսանում եմ ես։ Այս կազմակերպության գործունեությունը կայանում է Էկվադորից բանանի ներմուծում Հայաստան և Վրաստան։ Կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2019 թ-ից։ Այդ ժամանակ խնդրել եմ իմ բարեկամին՝ Լևոն Աթաջանյանին, իր անունով բացել կազմակերպություն, անձամբ լինել տնօրեն, քանի որ ես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել այդ ամենը կազմակերպել իմ անունով։ Ուզում եմ նշել, որ Լևոն Աթաջանյանը ոչ մի ֆունկցիոնալ պարտականություն կազմակերպությանում չի ունեցել և չի կատարել։ «Մրգենի» կազմակերպության գործունեությունը ամբողջությամբ կազմակերպվում և վերահսկվում է իմ կողմից ամենօրյա ռեժիմով։
Կազմակերպությունում աշխատում են մի շարք աշխատակիցներ, որոնք մասնագիտացված են ամենքը իր նեղ բնագավառում ՝ բանվորներ, առաքիչներ, պահեստապետներ, ներմուծման բաժնի աշխատակից, շուկայի վերահսկողության պատասխանատու և տնօրեն։
Ս․ թ․ մայիսի 2-ին «Մրգենի» ՍՊԸ-ն ստանում է բանանի հերթական խմբաքանակը, որի դատարկման ժամանակ պահեստի աշխատակիցները հայտնաբերում են բանանի արկղերի մեջ տարօրինակ փաթեթներ, ինչն առաջացնում է բանվորների, վարորդների և այլ ներկա անձանց մոտ տարակուսանք։ Բոլորը՝ շուրջ 20 հոգի, մոտենում են և սկսում են ուսումնասիրել, քննարկել, թե ինչ է փաթեթների մեջ։
Կարճ ժամանակ անց արկղերը տարօրինակ փաթեթներով թողնվում են մի անկյունում՝ ռամպայի վրա, անգամ պահեստ չտանելով, և շարունակվում է բանանի դատարկումը։
Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով՝ շուրջ 15-20 հոգու ներկայությամբ։
Տարօրինակ պարունակությամբ արկղերը որոշ ժամանակ անց տեղափոխվում են պահեստ և տեղեկացվում է ինձ։
Սկզբում, անհանգստանալով իմ հարազատների և աշխատակիցների կյանքի և ազատության համար, որոշեցի ոչնչացնել տարօրինակ արկղերի զանգվածը։ Հետագայում, մտափոխվելով և հասկանալով, որ սա կարող է լավ առիթ հանդիսանալ իրավապահների համար օպերատիվ միջացառում իրականացնել թմրանյութի ապօրինի շրջանառության մասով, որոշեցի զանգահարել ԱԱԾ տնօրենին և դեպքի մասին հայտնել։
Ս․թ․ մայիսի 13-ին զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի ընդունարան, օգնականին խնդրել եմ ապահովել իմ և ԱԱԾ տնօրենի կապը, որը մնացել է անարդյունք։ Կարճ ժամանակ անց զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որը ևս անարդյունք է մնացել։ Այնուհետև ձայնային հաղորդակցություն եմ ուղարկել, որում բացատրել եմ ստեղծված իրավիճակը և խնդրել եմ անհապաղ իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պահպանելով մեր աշխատակիցների անվտանգությունը և գաղտնիությունը:
Ձայնային հաղորդակցությունը ուղարկելուց քիչ անց ԱԱԾ տնօրենը զանգահարել է ինձ։ Զրույցի ընթացքում մեկ անգամ ևս հանգամանորեն ներկայացրել եմ իրավիճակը և իմ պատրաստակամությունը տրամադրել ամբողջ ինֆորմացիան, որին տիրապետում եմ։ Կարճ ժամանակ անց ԱԱԾ աշխատակիցները արդեն պահեստում առգրավում են տարօրինակ զանգվածով թվով 42 բանանի արկղերը։ Այդ ամենը կշռվում և ֆիքսվում է ԱԱԾ աշխատակիցների կոցմից։ Դա լինում է 1004 կգ։
Եթե հանենք արկղերի և պալետի քաշը՝ ստացվում է 926 կգ զանգված։ Ամբողջ զանգվածը տեղափոխվում է ԱԱԾ։
Հաջորդ իսկ օրը ես ձեռնամուխ եմ լինում, որ ներմուծման բաժնի պետը, պահեստապետը և տնօրենը գնան ԱԱԾ և մանրամասն ներկայացնի ամբողջ իրենց հայտնի ինֆորմացիան։
Նշենք մի քանի կարևոր փաստարկներ․
Փաստ 1
Թմրանյութը «Մրգենի» ընկերության և դրա աշխատակիցների համար տարօրինակ հանգամանքների արդյունքում հայտնվել է պատվիրված բանանի կոնտեյների մեջ, ապա նաև կազմակերպության պահեստում։
Փաստ 2
Դրա մասին որևէ իրավապահ մարմին չի իմացել։
Փաստ 3
Այդ թմրանյութի մասին անձամբ եմ հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենին, որը իր համար շոկային է եղել։
Փաստ 4
Կազմակերպության աշխատակիցները բոլոր հնարավոր եղանակներով օժանդակել են այդ թմրանյութը իրենց պահեստում հայտնվելու հանգամանքների բացահայտման համար։
Փաստ 5
Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ թմրանյութի հայտնաբերման փաստի մասին որևէ այլ իրավապահ մարմին, բացի ԱԱԾ-ից չիմանա։ Ավելին, որպեսզի ԱԱԾ-ում այդ մասին նախապես տեղեկանա միայն ղեկավար կազմը, անհրաժեշտության դեպքում գաղտնի միջոցառումներ իրականացնելու համար, ինչպես նաև աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։
Փաստ 6
Մինչև ս․ թ․ մայիսի 24-ը ԱԱԾ-ն տնտեսվարողի մասով գաղտնիությունը պահել է, սակայն մայիս 24-ին հրապարակվել է ընկերության անունը և դրան հետևել են բոլորիս հայտնի հրապարակային հայտարարությունները, որը լուրջ վտանգի տակ է դրել աշխատակիցների և թմրանյութի մասին հայտնած անձանց անվտանգությունը։
Այս ամենից հետո, ցավոք սրտի, կազմակերպության պահեստապետը, ներմուծման բաժնի պետը և տնօրենը կալանավորվում են։ Նման գործելաոճով պետությունը կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ վստահությունը։
Հատուկ ծառայությունների այսպիսի գործունեությունը հղի է բազում բացասական հետևանքներով։ Հորդորում եմ, որպեսզի քննություն իրականացնող մարմինները զերծ մնան մարդկանց քաշքշուկից և վերջապես հասկանան, որ այսօրինակ անհեթեթ դեպքերում քաղաքացին պետք է պաշտպանություն գտնի հենց իր երկրի իշխանություններից։
Այսպիսով, իմ այս հայտարարությունը կարող եք համարել որպես հաղորդում և օգտագործել բացված քրեական գործում»։
-
13:03 04.10.23 Արմեն Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը Կարդալ ավելին
-
12:08 04.10.23 Դրամի անկման պատճառների մասին Կարդալ ավելին
-
11:30 04.10.23 ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն և մահաբերին հեռացնեն. Ստեփան Դանիելյան Կարդալ ավելին
-
11:22 04.10.23 «Հո վամպիր չե՞ք». վերջի մասին խոսակցություններ՝ Հայաստանի Ազգային ժողովում Կարդալ ավելին