-
Տարածաշրջան
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
23:5001.07.22 -
Հայաստան
Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են 50 Cent-ի համերգին
23:4001.07.22 -
Քաղաքական
Բերձորը չհանձնելու և կեղծ օրակարգը ԱԺ-ից հանելու պահանջ՝ օրենսդիրի դարպասների մոտ
22:0001.07.22 -
Քաղաքական
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացել են պայմանավորվել Ռուբինյանն ու Քըլըչը
21:4201.07.22 -
Կրթություն և գիտություն
«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություններին մասնակցածների 22,25 տոկոսը
21:3701.07.22 -
Հայաստան
Ոչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է օրինախախտ BMW-ին հետապնդող պարեկների ավտոմեքենայի մեջ
21:2601.07.22 -
Տարածաշրջան
Նամակ ռուսաց նախագահին. ի՞նչ է գրել Զելենսկին Պուտինին, եթե ոչինչ չի գրել
21:1001.07.22 -
Քաղաքական
«Նախագահ, փոխնախագահ... բոլորը նվիրում ենք իրենց». «Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում էլ պաշտոն չունի
20:5401.07.22
Մեխանիզմ է աշխատում, որ հիասթափեցնեն. Նիկոլն էլ եթե ուզում է, թող Աննային հանձնի. Աղավնոյի գյուղապետ

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այցելությունը Մոսկվա չգիտեմ, մեզ ոչ մի բան չեն զեկուցել, երևի ժողովրդի վերլուծություններն են։ Այսինքն՝ մենք պետք է ունենանք հստակ ինֆորմացիա դրա վերաբերյալ՝ փաստաթղթերի հետ կապված՝ հանձնման-չհանձնման։ Կարծես մեխանիզմ է աշխատում՝ հատուկ միմիայն այդպիսի հիասթափեցնող լուրեր տարածելու համար»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ պատասխանելով համացանցում տարածված այն լուրերին, թե ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է՝ քննարկելու Աղավնո գյուղի ճակատագիրը։
Չավուշյանի խոսքով՝ եթե իրոք բան կա, թող ազնիվ լինեն ու տեղեկացնեն թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ իշխանությունները. «Ո՞վ պետքա մեզ ասի, որ «բազառներ» պետք է լինի, ու կհանձնվի Աղավնոն։ Աղավնոյի բնակչության հետ չեն քննարկել ոչ մի բան։ Ես նման բան չեմ լսել։ Հնարավոր է՝ գրված է ոչ պաշտոնական կայքերում, ժողովրդի լեզվով ասած՝ պատի տակի խոսակցություն է, որը չեմ ուզում հիմք ընդունել»։
Չավուշյանն ասաց, որ ՀՀ իշխանություններին պետք է ուղղել այն հարցը, թե ինչ է լինելու Աղավնոյի ճակատագիրը․ «Նիկոլը բարձր ամբիոնից հելնի, ասի, հերքի, կամ ասի՝ չէ՛, նման բան չկա։ Ու եթե Նիկոլ Փաշինյանի խոսքը հիմք ընդունեմ, իր ասածով, որ Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջանն է։ Լավ, եթե դու համարում ես հայկական հողը պատմական Ադրբեջան և այլն, ապա դու ի՞նչ գործ ունես այստեղի ժողովրդի ճակատագրի հետ։
Այսինքն՝ ոչ մեկը քեզ մանդատ չի տվել, որ իմ տան վրայով որոշում կայացնես, հանձնես կամ չհանձնես։ Դու կարաս քո սեփականը նվիրես Ալիևին կամ ինչ-որ մեկին։ Եթե Աննան իր սեփականությունն ա, կարող է նվիրի, նստեն չայ խմեն, ինքը չի կարող իմ տան վրայով որոշում կայացնի։ Տասնամյա ազատագրված հերոսների արյունով այս հողը ո՛չ ներկա, ո՛չ գալիք իշխանությունը, առանց ժողովրդի հետ որոշում կայացնելու, չի կարող որևէ բան անել, մանավանդ որ համահայկական հող է Արցախը, այնպես չի, որ ինչ-որ մեկը պետք է գա, որոշում կայացնի՝ լինի դա իշխանություն, թե ինչ, մանավանդ ՝ առանց քննարկման։ Այդ հոգեբանությունը պետք է դուրս գա մեր մեջից»։
-
21:00 01.07.22 Ալիևի ձեռքում շանտաժի նոր խաղաքարտ է դառնալու Բերձորի ճանապարհի այլընտրանքը. փորձագետ Կարդալ ավելին
-
14:26 01.07.22 «Որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն, հնարավոր չեմ համարում». Արցախի ՄԻՊ-ը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին Կարդալ ավելին
-
14:20 01.07.22 Բերձորն ու Աղավնոն առայժմ չեն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. Հոխիկյան Կարդալ ավելին
-
16:24 30.06.22 Աղավնոյի հետ կապված բանակցությունները շարունակվում են. Արցախի նախագահ Կարդալ ավելին