Լրահոս
Համայնքներ
23:16
08.02.23
165

«Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով միակողմանի փակել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածը

Img default alt hy

Փետրվարի 8-ին, ժամը 21։56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ-ին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով միակողմանի փակել է ավտոճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։