-
Հասարակական
Ո՞ւմ բիզնեսն են գովազդում ԱԺ-ում. մգացված ապակիների համար «հիմնականում» կկիրառվի տուգանք
18:4507.06.23 -
Շոու բիզնես
Victoria’s Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը պատրաստվում է իր հարսանիքին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18:3007.06.23 -
Իրավական
32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահել
18:1507.06.23 -
Հասարակական
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ
17:3007.06.23 -
Տարածաշրջան
Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
17:1507.06.23 -
Հասարակական
«Զանգեզուրի միջանցքը» թուրքական նախագիծ է. Ռուսաստանն այստեղ կապ չունի. Սերգեյ Մելքոնյան․ «Alphanews.am»
17:0007.06.23 -
Կրթություն և գիտություն
Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը
16:4507.06.23 -
Իրավական
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
16:1507.06.23 -
Համայնքներ
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում
15:3707.06.23 -
Հասարակական
Մարդիկ չեն ուզում անցնել ադրբեջանական անցակետով, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի․ Մեծ Շենի գյուղապետ․ «News.am»
15:3007.06.23 -
Աշխարհ
Վիրջինիայում ավարտական արարողության ժամանակ հրաձգության հետևանքով կա 2 զոհ, 5 վիրավոր
15:1507.06.23 -
Հասարակական
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:4507.06.23 -
Հասարակական
Ինտերնետի հասանելիությունն ու արագությունը բարելավող նոր կայան է տեղադրել Վիվա ՄՏՍ-ը՝ Արագածոտնում
13:3007.06.23 -
Աշխարհ
Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերը հասել են 62-ի, զոհերի թիվն աճել է
13:0007.06.23 -
Երևան
ժամը 11:00-ին, Երևանի «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ
12:3007.06.23 -
Առողջապահական
Ի՞նչ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պետք է դրսևորեն տարեցները, երեխաները կամ հղիները առողջ լինելու համար. ԱՆ
12:0007.06.23 -
Հասարակական
Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել է
11:4007.06.23
Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է․ Անդրանիկ Թևանյան․ «News.am»

«News.am»-ը գրում է․
«Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե ինքը համախոհների հետ ժողովրդական շարժում է ստեղծելու:
Պարո՛ն Թևանյան, ի՞նչ շարժման մասին է խոսքը, ի՞նչ խնդիրներ է դրել իր առաջ:
Ես առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա և հասարակական-քաղաքացիական ժողովրդական շարժում, որպեսզի կարողանանք մեր երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնել և կանխել Արցախի, Հայաստանի գահավիժումը: Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս ու սակարկման առարկա է դարձրել Հայաստանի տարածքները՝ Ալիևից 29.800 քառակուսի կիլոմետր մուրալով: Ալիևին Փաշինյանի դիրքորոշումը թևեր է տվել ու նա արդեն ամբողջ Հայաստանն է համարում «Արևմտյան Ադրբեջան»:
2022թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ինչն էլ հնարավորություն տվեց Ալիևին փակել Լաչինի միջանցքը: Հիմա արդեն Հայաստանի ճակատագիրն է դրված զոհասեղանին: Մենք կարծում ենք, որ այս կործանարար ընթացքը կասեցնելու համար պետք է ժողովրդական մոբիլիզացիայի միջոցով հասնել իշխանափոխության:
Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման մեջ ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք անտարբեր չեն մեր երկրի շուրջ ու մեր հաշվին տեղի ունեցողի հանդեպ: Մենք գտնում ենք, որ լայն մոբիլիզացիայի անհրաժեշտություն կա և ձգտելու ենք նպաստել դրան: Հավատում ենք մեր նախաձեռնության հաջողությանը, քանզի գիտենք, որ այլընտրանք չունենք, պետք է պայքարենք սեփական պետության մեջ ապրելու համար:
Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգերը շաղկապված են: Կեղծ ու վտանգավոր է այն թեզը, թե, իբր, Արցախը հանձնելու գնով կարելի է փրկել Հայաստանը: Դա առնվազն մոլորություն է, իսկ իրականում՝ պետական հանցագործություն: Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանն իրեն դրել է հակապետական ու հակասահմանադրական դաշտում: Մեր խնդիրն է խաղաղ ու հնարավորինս շուտ նրան վարչապետի պաշտոնից հեռացնելը:
Ե՞րբ է հանրայնացվելու շարժման գործունեությունը:
Ահագին տնային աշխատանք ենք կատարել: Շփվել ենք տարբեր շերտերի հետ: Մոտ օրերս արդեն հանրությանը կներկայացնենք շարժման նախաձեռնող խմբին, շարժման հռչակագիրը, որի մեջ կներկայացվի նաև ճանապարհային քարտեզը, թե ինչպես ենք տեսնում քաղաքական փոփոխությունների սխեման և ինչպես ենք պատկերացնում հետագա զարգացումները: Մեկ բան հստակ է՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իրենից ու միայն իրենից է կախված մեր երկրի փրկությունը: Եկել է անհատական պատասխանատվության ժամանակը: Մենք մեր որոշումը կայացրել ենք ու գնալու ենք այդ որոշումը կյանքի կոչելու ուղղությամբ: Այլ տարբերակ չկա»:
-
10:45 07.06.23 Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Կարդալ ավելին
-
23:41 06.06.23 Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր Կարդալ ավելին
-
22:30 06.06.23 Հայաստանի կառավարությունը լեգիտիմ չէ. փաստեր է ներկայացնում սահմանադրագետը Կարդալ ավելին
-
21:15 06.06.23 Կալանքը որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց 2018-ից դարձավ խաղի կանոն․ Էլինար Վարդանյան Կարդալ ավելին